Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով արտահայտում է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու հումանիտար նախաձեռնության շուրջ։ Բայց այժմ ավելի հեռուն են գնացել...
Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, ով ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա, հետևյալն է՝ ինչո՞ւ էր «գեներալ» Սեյրան Սարոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ոչ...
Հարգելի՛ պարոն Սիմոնյան:
Լրատվամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար խնդիրների լուծման համար...
Մեծանուն գեներալի, մեծ հայի՝ Նորատ Տեր-Գրիգորյանցի կատարած քայլը՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, բողոքի յուրօրինակ ձև է և նրա հուսահատ հոգու ճիչը, սթափության կոչն ու ազդանշանը Հայաստանի վերահաս կործանման ու ազգի անտարբեր կեցվածքի համար...
Երբ որևէ բան անարդար է, բնական է ցանկանալ այն փոխել։ Բայց ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում։ Կարևոր է հասկանալ՝ ինչ ենք փոխում, ինչ ճանապարհով ենք փոխում, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ փոփոխությունը...
Հոկտեմբերի 29-30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում են տնտեսական շահերը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը...